Սնունդը և առողջությունը
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ վիտամիններն է պարունակում։ Բացի վիտամիններից՝ նռան թեյը հարուստ է նաև միկրոէլեմենտներով, օգտակար թթուներով։
Հարկավոր է նռան թեյ խմել, եթե օրգանիզմին չեն բավարարում հետևյալ նյութերը.
- վիտամիններ C, B1, B2, B6, B15, PP,
- ամինաթթուներ (նուռը շուրջ 15 ամինաթթու է պարունակում),
- օրգանական թթուներ,
- երկաթ, կալիում, կալցիում և այլն։
Նռան թեյն օգտակար է հետևյալ դեպքերում.
- հակաբորբոքային միջոց,
- հակավիրոսային միջոց (օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական կարողությունները մեծ քանակով վիտամինների, հատկապես՝ վիտամին C-ի պարունակության շնորհիվ),
- իմունիտետը բարձրացնող միջոց,
- միջոց, որն օգնում է վերականգնել ուժերը հիվանդությունից հետո,
- աղեստամոքսային տրակտի աշխատանքը լավացնող միջոց,
- նյութափոխանակությունը լավացնող միջոց, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու շլակները,
- անեմիայի դեպքում (բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը՝ արյունը հարստացնելով երկաթով),
- սրտի լավ աշխատանքի համար (կալիումի շնորհիվ),
- դիարեայից ազատվելու համար,
- հորմոնալ խանգարումների դեպքում (եթե թեյը պատրաստեք նռան կեղևից),
- հանգստացնող միջոց (օգնում է արագ քնել, ազատվել անհանգստությունից),
- ոախտահանող միջոց բերանի խոռոչի և կոկորդի համար,
- որպես հակաօքսիդանտ,
- որպես միզամուղ։
Հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ որոշ դեպքերում նռան թեյի օգտագործումն, առհասարակ, խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է սրել վիճակը և կողմնակի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։
Ո՞ր դեպքերում է հակացուցված նռան թեյը.
- հղիություն և կրծքով կերակրման շրջան,
- երեխաներին,
- գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում,
- պանկրեատիտի դեպքում,
- մշտական փորկապության դեպքում,
- ալերգիայի հակվածության դեպքում։
Որպեսզի նռան հյութը չվնասի առողջությանը, հարկավոր է օրվա ընթացքում սահմանափակվել մեկ բաժակով։
Ինչպես պատրաստել։ 1 թեյի գդալ նռան չորացրած ծաղիկների ու կեղևի վրա մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք։ Թողեք թրմվի 15 րոպե։ Եթե թեյը խիտ է ստացվել, կարող եք եռացրած ջուր ավելացնել։ Ցանկության դեպքում կարող եք մեղր օգտագործել, իսկ շաքարի ավելացում խորհուրդ չի տրվում։
26.10.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ